Խերսոնի բնակիչներն իրենք կորոշեն իրենց ապագան. Մատվիենկո
copy image url

Խերսոնի բնակիչներն իրենք կորոշեն իրենց ապագան. Մատվիենկո

Արտաքին 2 տարի առաջ - 20:12 12-05-2022
Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն ասել է. «Միայն Խերսոնի շրջանի բնակիչները կարող են որոշել իրենց ապագան, մենք կհամաձայնվենք նրանց հետ»:

Ավելի վաղ Խերսոնի օկուպացիոն «ռազմաքաղաքացիական վարչակազմի» տեղակալ Կիրիլ Ստրեմուսովը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում ասել էր, որ Ռուսաստանին միանալու դիմումի պատրաստման ժամկետները դեռ հստակ չեն։

«Սակայն սա ոչ թե առաջիկա մի քանի օրերի, այլ տեսանելի ապագայի հարց է: Հենց ավարտենք ինտեգրացիոն բոլոր գործընթացները և լիովին պատրաստ լինենք, որ տարածաշրջանը դառնա Ռուսաստանի Դաշնության լիարժեք մարզ, մենք անմիջապես կդիմենք Ռուսաստանի նախագահին»,- հավելել է նա։

Ձեզ գուցե հետաքրքրի