Ալիևն ու Փաշինյանը ամբողջ աշխարհին համոզել են, որ հայ ժողովուրդը համակերպվել է պարտության հետ․ Ղազինյան

Տեսանյութ Ներքին 2 տարի առաջ - 22:50 11-05-2022
«Չեմ հարցնում՝ ո՞նց եք, քանի որ վստահ եմ, որ լավ եք, ուժեղ եք, և գնալու ենք մինչև վերջ, լուծելու ենք մեր առջև դրված կարևոր խնդիրը»։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում իրականացվող հանրահավաքի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը։

«Ձեզնից վախենում է Ալիևը։ Գիտե՞ք՝ ինչու է վախենում ձեզնից, որովհետև հորից իրեն փոխանցված գենետիկ կոդով իր գլխի վրա զգում է հայկական բռունցքը։ Նրանք վախենում են ուղիղ կանգնած մարդուց, վախենում են հայից, որովհետև գիտեն, որ հային կոտրել հնարավոր չի»,- ասաց Ղազինյանը։

«Ալիևն ու Փաշինյանը ամբողջ աշխարհին համոզել են, որ հայ ժողովուրդը համակերպվել է պարտության հետ։ Հաշտվել են Արցախի կորստի հետ, որ չեն ուզում ունենալ պետություն, ապրել իրենց հայրենիքում։ Բայց վերջին 10 օրվա ընթացքում ձեզնից յուրաքանչյուրը իր մասնակցությամբ այս հուժկու երթերին և ձեր ձևակերպած պահանջով կոտրեց այդ թեզը, և մենք ամբողջ աշխարհին ցույց տվինք, որ մենք չենք հաշտվել պարտության հետ»,- շեշտեց նա։


Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում