Հորդանանի  Արևմտյան ափին տեղի ունեցած բախումների ժամանակ Al Jazeera-ի լրագրող է զոհվել
copy image url

Հորդանանի Արևմտյան ափին տեղի ունեցած բախումների ժամանակ Al Jazeera-ի լրագրող է զոհվել

Արտաքին 2 տարի առաջ - 21:59 11-05-2022
«Ալ Ջազիրա» արաբական հեռուստաալիքի լրագրող Շիրին Աբու Աքլեն սպանվել է Հորդանան գետի Արևմտյան ափին տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ:
Հեռուստաալիքի տվյալներով՝ 51-ամյա լրագրողը լուսաբանել է իսրայելցի զինվորականների գրոհը Ջենին քաղաքում՝ պաղեստինյան փախստականների ճամբարում, որտեղ մայիսի 11-ի առավոտյան փոխհրաձգություն է սկսվել։ Հակամարտության ժամանակ Աբու Աքլեն, որը «Մամուլ» մակագրությամբ զրահաբաճկոնով է եղել, գլխից վիրավորվել է։ Լրագրողին տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրան փրկել չի հաջողվել։ Նրա հետ միասին վիրավորվել է Al-Quds-ի թղթակից Ալի Սամոդին, որը գտնվում է հիվանդանոցում, կայուն վիճակում։
«Ալ Ջազիրա»-ն Շիրին Աբու Աքլեի սպանության մեջ մեղադրել է Իսրայելի անվտանգության ուժերին՝ այն անվանելով «սառնարյուն, սարսափելի հանցագործություն, որը խախտում է միջազգային նորմերը»: Իսրայելի պաշտպանության բանակը պնդում է, որ լրագրողին պատահական կրակոցով կարող էին սպանել զինված պաղեստինցիները։
Երուսաղեմում արաբական ընտանիքում ծնված և ԱՄՆ քաղաքացիություն ունեցող Շիրին Աբու Աքլեն աշխատել է «Ալ Ջազիրա»-ում 1997 թվականից:

Ամենից շատ դիտված