Իսրայելը Հորդանան գետի Արևմտյան ափին 40 կմ երկարությամբ 9 մ բարձրությամբ բետոնե պատնեշ կկառուցի՝ այդ օտարման գոտում 20 տարի առաջ տեղադրված մետաղական պարսպի փոխարեն: Այս մասին հաղորդել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ շինարարությունը նախատեսվում է ավարտել առաջիկա շաբաթներին։
«Արգելապատնեշը կունենա մոտ 40 կմ երկարություն՝ Արևմտյան ափի Սալեմ շրջանից մինչև Բաթ Հեֆեր շրջան: Այն կունենա մինչև 9 մ բարձրություն և կփոխարինի մոտ 20 տարի առաջ կառուցված ցանկապատին: Պաշտպանության նախարարությունը մտադիր է շինարարության գործընթացը սկսել հնարավորինս արագ՝ մի քանի շաբաթվա ընթացքում արգելապատնեշն ամբողջությամբ տեղադրելու մտադրությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Արգելապատնեշը կառուցվելու է բետոնից, այն համալրվելու է պաշտպանիչ սարքավորումներով և լրացուցիչ տեխնոլոգիական բաղադրիչներով: Նախագիծը ղեկավարելու են պաշտպանության նախարարությունը և Իսրայելի պաշտպանության բանակը»,- հավելել են մամուլի ծառայությունից։