Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ հրդեհ է բռնկվել
copy image url

Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ հրդեհ է բռնկվել

Ներքին 2 տարի առաջ - 00:14 11-05-2022
Մայիսի 10-ին՝ ժամը 22:57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 16 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը:

Ամենից շատ դիտված