Բրազիլիայում Metallica ռոք խմբի համերգի ժամանակ երկրպագու Ջոյս Ֆիգեյրոն, որը 39 շաբաթական հղի էր, ծննդաբերել է: Բժիշկները որոշել են ծնունդն ընդունել հենց մարզադաշտում, քանի որ նրան հիվանդանոց տեղափոխելու ժամանակ չի մնացել։ Այս մասին Ինստագրամում գրել է ինքը՝ աղջիկը։
Նա նշել է, որ ծննդաբերությունը սկսվել է Estàdio Couto մարզադաշտում, երբ համերգի ավարտին մնում էր երեք երգ: Տղան՝ Լուանը, ծնվել է 23:15-ին՝ խմբի առաջին ալբոմի՝ «Enter Sandman»-ի համանուն երգի հնչյունների ներքո։
«Յուրաքանչյուր համերգի ժամանակ, որին գնում եմ, ինչ-որ բան է լինում. այս անգամ ես ինձ գերազանցեցի»,- կատակել է Ֆիգեյրոն։
Աղջկա գրառումը վերահրապարակել է Metallica-ի պաշտոնական ալիքը։