Նախարարը հանձնարարել է կարուսելների և այլ ատրակցիոնների փորձաքննություն իրականացնելիս զգոնություն ցուցաբերել
copy image url

Նախարարը հանձնարարել է կարուսելների և այլ ատրակցիոնների փորձաքննություն իրականացնելիս զգոնություն ցուցաբերել

Ներքին 2 տարի առաջ - 16:41 10-05-2022
Այսօր ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ամենամսյա խորհրդակցություն:

Նախարարն ԱԻՆ աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանին:
Գերատեսչության ստորաբաժանումներն ու ՊՈԱԿ-ներն ամփոփել են ապրիլ ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները:

Զեկույցներով հանդես են եկել ԱԻՆ գլխավոր քարտուղար Լ. Միրզախանյանը, Փրկարար ծառայության տնօրեն Ա.Գասպարյանը, «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ս. Մարգարյանը, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վ.Գևորգյանը, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Հ.Մաթևոսյանը:

«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի զեկույցի համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում լրացվել է 116 երկրաշարժի տվյալ, որից ամենաուժեղը տեղի է ունեցել ապրիլի 8-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 39 կմ հյուսիս-արևմուտք, 4.2 մագնիտուդով։

Ամռանն ընդառաջ ԱԻ նախարարը «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ֊ին հանձնարարել է զվարճանքի կենտրոններում կարուսելների և այլ ատրակցիոնների փորձաքննություն իրականացնելիս առավելագույն զգոնություն ցուցաբերել:

Նախարար Արմեն Փամբուխչյանը տվել է մի շարք այլ հանձնարարականներ:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի