Բուխարեստում անցկացված ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունում Հայաստանի հինգ ներկայացուցիչներից արծաթե մեդալ է նվաճել Արսեն Ավետիսյանը (73 կգ):
Արտոյոմ Ղալաչյանը (66 կգ) դարձել է երրորդ մրցանակակիր։
Մրցաշարին մասնակցել է 27 երկրի 237 ձյուդոիստ։
Եվրոպայի գավաթի խաղարկության պատանեկան մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից Գոռ Կարապետյանը (81 կգ) դարձել է երկրորդ , Վահե Աղասյանը (55 կգ)՝ երրորդ մրցանակակիր: