Սոցապնախարարությունը Նիկոլի՞, թե՞ երեխաների համար է մտահոգվել
copy image url

Սոցապնախարարությունը Նիկոլի՞, թե՞ երեխաների համար է մտահոգվել

Ներքին 2 տարի առաջ - 22:19 09-05-2022
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, պարզվում է, նեղսրտել է, որ վերջին օրերին համացանցում տարածվում են տեսանյութեր, որոնք, ըստ գերատեսչության, երեխայի լավագույն շահերի ապահովման տեսանկյունից մտահոգիչ են:

Նախարարությունն իբր նեղվել է, որ երեխաները մասնակցում են հավաքների, նրանց ներկայությամբ հնչում է ատելության խոսք, ու երեխաներն էլ են կրկնում նույնը։ Նկատի ունեն «Առանց Նիկոլ Հայաստանը» եւ «Նիկո՛լ, դավաճանը»: Այսինքն, իրականում Նիկոլի համար են նեղվել:

Նույն նախարարությունում, սակայն, լռում էին, երբ Փաշինյանը քարոզարշավներին երեխաներով էր շրջապատում իրեն, փոքրիկներին վահան դարձնում՝ սեփական կաշվի համար մտահոգված լինելով: Իսկ նրա ձեւական ԿԳՄՍ նախարարն արդարանում էր, թե երեխաները ցանկացել են հանդիպել վարչապետի հետ:

Նախարարությունը կոչ է արել հավաքներին ապահովել երեխաների մասնակցությունն այն դեպքում, երբ վերջիններս այն տարիքում ու այն հասունության են, որ գիտակցում են իրենց մասնակցությունն ու անհրաժեշտությունն իրացնելու իրենց այդ իրավունքը: Իսկ մի՞թե 2018 թ․ Նիկոլի կողմից անչափահաս դպրոցականներին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելը, նրանց մասնակցությամբ երթեր կազմակերպելը բարոյական էր: Կամ իրավունք ունի՞ նախարարությունը խոսելու երեխայի շահից, երբ օրեր առաջ վարչապետի ավտոշարասյունը սպանել է չծնված երեխային եւ նրա մորը:

Ի դեպ, նույն նախարարությունը չի մտահոգվում, երբ երեխաների մայրերը նրանց խնամքի համար խղճուկ նպաստներ են ստանում, իսկ իրենց նախարարը միլիոններ: