Քանի՞ մարդ է մասնակցել մայիսի 9-ի հանրահավաքին․ ԻՔՄ
copy image url

Քանի՞ մարդ է մասնակցել մայիսի 9-ի հանրահավաքին․ ԻՔՄ

Ներքին 2 տարի առաջ - 21:39 09-05-2022
Այսօր՝ մայիսի 9-ին, ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը 18:00-ից հանրահավաք էր իրականացնում Երևանի Ֆրանսիայի հրապարակում:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 18:47-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 7700 մարդ:

Նշենք, որ ընդդիմությունը նախապես հայտարարել էր, որ հանրահավաքը սկսվելու է 17:00-ից, սակայն այն մեկնարկեց միայն 18:00-ին:

Մեր հաշվարկը, ըստ այդմ, իրականացրել ենք բուն հանրահավաքի մեկնարկից հետո արված լուսանկարի հիման վրա:
Հարկ է նշել նաև, որ հանրահավաքի որոշ մասնակիցներ, հավանաբար, տեսանելի չեն՝ ծառերի կամ վրանների տակ գտնվելու պատճառով:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Ամենից շատ դիտված