ՀՀ իշխանությունները փորձում են պառակտել Սփյուռքը․ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:22 09-05-2022
«Մենք կողմ ենք, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները բնականոնանան, բայց սա չի ենթադրում հաշտեցման գործընթաց»։ Այս մասին այսօր Եռաբլրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

«Հաշտեցման գործընթացը ենթադրում է Ցեղասպանության ճանաչում, Թուրքիայի պատասխանատվության ընդունում։ Մենք դեմ չենք եղել, որ սահմանները բացվեն, կամ հարաբերություններ հաստատվեն, Թուրքիան է, որ այս պրոցեսներին խանգարել է, և Թուրքիան կարող է առանց նախապայմանների հետ բացել սահմանները։ Մինչ այդ՝ խոհեմ իշխանությունները պետք է պատրաստ լինեն դրան»։

Խաչատությանը նաև նշեց, որ օրվա իշխանությունները հստակ քայլեր են անում՝ Սփյուռքը պառակտելու։ «Նման վերջին քայլերն էին արվել պարոն Սինանյանի այցելությունների ընթացքում Միջին Արևելք՝ Սիրիա, Լիբանան, որտեղ նա արժանացավ պետք եղած հակազդեցության։ Կազմակերպված Սփյուռքը իրեն հստակ ներկայացրեց, թե ինքը որքան սխալ ընթացքի մեջ է։ Այս իշխանությունները, փոխանակ ստեղծելու այդ համահայկական միասնությունը, հակառակը՝ պառակտումի հատուկ քաղաքականություն է մշակում, որը սկսվել է Հայաստանից, բայց վերջին տարիներին հատուկ ջիգով տեղափոխվում է նաև Սփյուռք։ Սա ազգակործան գործ է»։


Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում