Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ տարած հաղթանակի օրվա կապակցությամբ հղած ուղերձում ասել է, որ այս օրը Ուկրաինան պայքարում է նոր հաղթանակի համար և կտանի այդ հաղթանակը։
«Շատ շուտով Ուկրաինայում լինելու է Հաղթանակի երկու օր։ Իսկ ինչ-որ մեկի մոտ չի մնա ոչ մեկը: Հաղթեցինք այն ժամանակ։ Կհաղթենք նաև հիմա: Իսկ Կրեշչատիկը կտեսնի հաղթանակի շքերթը` Ուկրաինայի հաղթանակի»,- մայիսի 9-ին ասել է պետության ղեկավարը:
Նրա խոսքով՝ փետրվարի 24-ին Ռուսաստանը սկսել է «հարձակում նույն փոցխի վրա», փոխանցում է Krym.Realii կայքը։