G7-ի երկրները պարտավորվել են հրաժարվել ռուսական նավթից
copy image url

G7-ի երկրները պարտավորվել են հրաժարվել ռուսական նավթից

Արտաքին 2 տարի առաջ - 22:44 08-05-2022
«Մեծ յոթնյակի» երկրները պատրաստվում են կրճատել կամ արգելել նավթի ներկրումը Ռուսաստանից, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ Սպիտակ տան վրա հղումով։
«Այսօր G7-ի բոլոր երկրները պարտավորվել են աստիճանաբար դադարեցնել կամ արգելել ռուսական նավթի ներմուծումը», - ասվում է հայտարարության մեջ:
ԱՄՆ վարչակազմի պաշտոնյան հեռախոսային ճեպազրույցում լրագրողներին հաղորդել է, որ ԱՄՆ-ը կոչ է անում երկրներին վերացնել սննդամթերքի արտահանման սահմանափակումները՝ ճգնաժամը կանխելու համար, ավելի շատ արտադրել, ինչպես նաև բացել պաշարները՝ կարիքավոր երկրներին ապահովելու համար:

Ամենից շատ դիտված