Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հաստատել է երկրի էներգետիկայի նախարարի ավելի վաղ հնչեցրած տեղեկությունն այն մասին, որ մինչև 2022 թվականի վերջը Միացյալ Թագավորությունը հրաժարվելու է ռուսական նավթի ներկրումից։
«Մեծ Բրիտանիան այս տարվա ընթացքում կհրաժարվի ռուսական նավթից: Միջազգային տնտեսական պատժամիջոցների մեր կոշտ փաթեթի շրջանակում սա Պուտինի ռեժիմին հասցված ևս մեկ տնտեսական հարված կլինի նրա Ուկրաինա անօրինական ներխուժումից հետո,- ասվում է վարչապետի հայտարարության մեջ:- Մենք վստահ ենք, որ դրան կարելի է հասնել այս տարվա ընթացքում՝ ընկերություններին բավական ժամանակ տրամադրելով հարմարվելու և սպառողների շահերը պաշտպանելու համար»։