Սուրիկ Խաչատրյանի որդին Ֆրանսիայի հրապարակում է

Ներքին 2 տարի առաջ - 19:46 08-05-2022
Ֆրանսիայի հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող շարժմանը մասնակցում է նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը ։

Ավելի վաղ Սուրիկ Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում կոչով դիմել էր սյունեցիներին՝ ասելով, որ արժանապատիվ սյունեցիներին խնդրում, հորդորում է միանալ վերջնական պայքարին՝ ազատագրելու երկիրը թրքահպատակ իշխանությունից։

«Հասել է ժամը, հասունացել է պայքարը և մենք պիտի և պարտավոր ենք հաղթել ներքին թշնամուն, որ կարողանանք նորից ոտքի կանգնել և պատվով ապրել», -գրել էր նա։


Ամենից շատ դիտված