«Թալիբան» շարժման զինյալները յոթ հրթիռ են արձակել Տաջիկստանի՝ իրենց սահմանակից Ֆարհորի շրջանի ուղղությամբ, հաղորդում է Sputnik-ը՝ հղում անելով Տաջիկստանի սահմանային ծառայության աղբյուրին։
Գործակալության զրուցակցի խոսքով, միջադեպը տեղի է ունեցել Խաթլոնի մարզի Ֆարհոր շրջանում։ Չորս արկ ընկել է Ամուդարիա գետը, իսկ երեքը՝ մոտակա անտառ, պարզաբանել է աղբյուրը։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Գործակալության տվյալներով, սահմանապահներն աֆղան ահաբեկիչներով ավտոմեքենա են նկատել, որն այրվել է։ Ահաբեկիչները վիրավորվել են։