Թալիբները հայտարարել են Ուզբեկստանի և Տաջիկստանի գնդակոծության մեջ ներգրավված ԴԱԻՇ-ի անդամների ոչնչացման մասին
copy image url

Թալիբները հայտարարել են Ուզբեկստանի և Տաջիկստանի գնդակոծության մեջ ներգրավված ԴԱԻՇ-ի անդամների ոչնչացման մասին

Արտաքին 2 տարի առաջ - 13:46 17-07-2022
Աֆղանստանը վերահսկող «Թալիբան» շարժումը հայտարարել է երկրի տարածքից Ուզբեկստանի և Տաջիկստանի գնդակոծության մեջ ներգրավված ԴԱԻՇ-ի (Իսլամական պետություն) զինյալների ոչնչացման և կալանավորման մասին։

«Անցած գիշեր Իսլամական Էմիրության հատուկ ստորաբաժանումը հայտնաբերել և ոչնչացրել է խարիջիթների (ԻՊ զինյալների) կենտրոնը: Այս գործողության ընթացքում երեք խարիջիթ է սպանվել, հինգը ձերբակալվել են»,- հայտարարել է թալիբների պաշտոնական ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահիդը:

«Նրանց տրանսպորտային միջոցներն ու զենքերը առգրավվել են»,- հայտարարել է Մուջահիդը Twitter-ում։

Նրա խոսքով, «վերջերս նրանք հրթիռներ են արձակել Ուզբեկստանի և Տաջիկստանի ուղղությամբ»։

Մուջահիդը մանրամասնել է, որ հատուկ գործողությունն իրականացվել է Տաջիկստանի հետ սահմանակից Կունդուզ գավառի Իմամ Սահիբ շրջանի Կանջաղե բնակավայրի տարածքում։

Ամենից շատ դիտված