Հայտնի են երկու վիտամիններ, որոնց ավելցուկը վտանգավոր է
copy image url

Հայտնի են երկու վիտամիններ, որոնց ավելցուկը վտանգավոր է

Ավելին 2 տարի առաջ - 15:37 07-05-2022

Վիտամինների անվերահսկելի ընդունումը կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների: Հիպերվիտամինացումը առաջացնում է օրգանիզմի թունավորում, որը գործնականում անհնար է բուժել, Gazeta.ru-ին հաղորդել է ռուս բժիշկ թերապևտ Լյուդմիլա Լապան։

Մասնագետը կարծում է, որ վիտամինների մեծ մասը մարդը ստանում է սննդից, և, որպես կանոն, լրացուցիչ հավելումներ պետք չեն։ Կանոնավոր կերպով վիտամին C-ի հսկայական չափաբաժիններ ընդունելու դեպքում՝ հույս ունենալով ամրապնդել իմունային համակարգը, կարող են խնդիրներ առաջանալ ատամների հետ:

«Վիտամին C-ի ավելցուկի դեպքում սկսվում է ոսկրային հյուսվածքի քայքայում, օրինակ՝ ատամների, ավելանում է երիկամների ծանրաբեռնվածությունը։ Հիպերվիտամինացումը անհնար է բուժել, դա օրգանիզմի թունավորում է»,- բացատրել է բժիշկը։

Բժիշկը նշել է, որ վիտամինների դեֆիցիտի դեպքում դրանց պաշարը համալրելը բավականին հեշտ է, իսկ ավելցուկից ազատվելը գործնականում անհնար։ Պետք է զգույշ լինել նաև B վիտամին պարունակող հավելումներ ընդունելիս:

«Մեծ քանակությամբ վիտամին B-ն օրգանիզմում առաջացնում է աղեստամոքսային տրակտի լորձաթաղանթի բորբոքում։ Դրա պատճառով օգտակար նյութերն այլևս չեն յուրացվում, սկսվում են իմունային համակարգի խաթարումներ»,- նախազգուշացրել է բժիշկը։

Ամենից շատ դիտված