Բրազիլիայում փրկել են կնոջն ու երկու երեխաներին, որոնց անազատության մեջ են պահել 17 տարի
copy image url

Բրազիլիայում փրկել են կնոջն ու երկու երեխաներին, որոնց անազատության մեջ են պահել 17 տարի

Արտաքին 2 տարի առաջ - 16:32 31-07-2022
Բրազիլիայի ոստիկանությունը հայտնաբերել և փրկել է մի կնոջ և նրա երկու երեխաներին, որոնց ընտանիքի հայրը անազատության մեջ է պահել 17 տարի, գրում է G1 կայքը։

Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ռիո դե Ժանեյրո նահանգում։ Երեխաներին և կնոջը հնարավոր է եղել գտնել և փրկել միայն անանուն հաղորդագրության շնորհիվ, կինն ինքը մի քանի անգամ փորձել է օգնություն խնդրել, բայց ապարդյուն։



Ազատ արձակվելուց հետո կինը հայտնել է, որ տղամարդը խոշտանգել և կապել է իրեն և երեխաներին՝ փաստացի թողնելով առանց սննդի և ջրի։

Հաղորդագրության համաձայն, կնոջ երեխաները 19 և 22 տարեկան են, սակայն նրանք 10 տարեկանի տեսք են ունեցել։ Հաղորդվում է, որ նրանք երբեք չեն շփվել այլ երեխաների հետ և դպրոց չեն հաճախել:

Կինն ու երեխաները այս պահին հիվանդանոցում են։

Ամենից շատ դիտված