Սոցիալական պահանջներն էյֆորիայով Փաշինյանին բերեցին իշխանության. նա էլ հանձնեց հայրենիքը. հոգեբան
copy image url

Սոցիալական պահանջներն էյֆորիայով Փաշինյանին բերեցին իշխանության. նա էլ հանձնեց հայրենիքը. հոգեբան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:35 06-05-2022
Ընդդիմության հանրահավաքին ներկա հոգեբան Միհրդատ Մադաթյանն Oragir.news-ի հարցին, թե խորհրդարանում երկու օր առաջ եղած ծափերն ընդդիմության ինչի համար էր, պատասխանեց, որ դրանք նախապես պլանավորած էին, որովհետև Փաշինյանը շատ լավ գիտեր, որ եթե ընդդիմադիրները եկան դահլիճ, դա լինելու է դեմարշի սկսզբունքով, և անընդհատ վանկարկումներ են լինելու։

«Փաշինյանն այստեղ սխալվեց, որովհետև ծափերը վերագրվեցին ընդդիմադիր աղջիկների՝ «Նիկոլ, հեռացիր» կոչերին, իսկ դրանից հետո ով ինչ գոռաց, ինչ արեց՝ էական չէ։ Նա ամեն ձևով ուզում է ապահովի իր լեգիտիմությունը, բայց ես վստահորեն կարող եմ ասել, որ Փաշինյանը լեգիտիմություն չունի, ու դրա վառ ապացույցը ոստիկանական այն ուժերն են, որոնք կանգնած են Փաշինյանի տան կողքին»։

Մադաթյանի խոսքով՝ այս հանրահավաքին գալիս են գիտակից մարդիկ. սոցիալական պահանջներ էլ են հնչում, բայց դրանք երկրորդական են։

Տեսանյութը՝ քիչ անց։