Ոստիկանությունը գաղտնի ռեյդ է սկսել
copy image url

Ոստիկանությունը գաղտնի ռեյդ է սկսել

Ներքին 2 տարի առաջ - 14:24 06-05-2022
Ոստիկանները բերման են ենթարկում անհնազանդության ակցիայի մասնակիցներին։ Սակայն այս անգամ ոստիկանները ոչ թե համազգեստով են, այլ քաղաքացիական հագուստով։

Նրանք, բռնի ուժ կիրառելով, քաղաքացիներին բերման են ենթարկում Երևանի տարբեր հատվածներից։ Քիչ առաջ մեր թղթակցի աչքի առաջ 5-6 քաղաքացիական հագուստով ոստիկաններ, ոլորելով քաղաքացու ձեռքերը, մտցրին մեքենան և շտապ հեռացան Ազատության հրապարակից։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հրապարակից մեկնարկել է ընդդիմության երթը, որն ընթանում է 4 ուղղություններով։

Ամենից շատ դիտված