Համայնքապետի պաշտոնակատար կարող է նշանակվել նաև ավագանու անդամը. նախագիծն ընդունվեց

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:10 06-05-2022
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին հարցը, որի հեղինակներն են Վահե Ղալումյանը և Վահագն Հովակիմյանը։

Հովակիմյանն ասաց, որ հատուկ ընթացակարգով առաջինից երկրորդ ընթերցումը ընդունել 24 ժամվա ընթացքում գլխադասային հանձնաժողովի նիստի համար։

«Նախագծով առաջարկվում է, որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասը համայնքի ղեկավարի պաշտոնակատարի համար նախատեսում է միայն մեկ պահանջ, որ նա պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 102-րդ հոդվածի 6-րդ մասը նախատեսում է, որ եթե օրենքով միավորված համայնքի ավագանու առաջին նիստն ավագանու լիազորությունները ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում չի գումարվում կամ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով այդ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, ապա Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտանակատար մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը»։

Հովակիմյանն ասաց, որ օրենքի նախագծի ընդունման դեպքում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 102-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերում համայնքի ղեկավարի պաշտանակատար կարող է նշանակվել նաեւ տվյալ համայնքի ավագանու անդամը:

66 կողմ ձայների մեծամասնությամբ նախագիծն ընդունվեց։

Մանրամասն՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում