Վրացական հանքային ջրերի շշալցման «Բորժոմի» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում:
Աշխատակիցները բողոքում են նոր պայմանագրերի դեմ, որոնք առաջարկել է ղեկավարությունը։ Նրանք պնդում են, որ պայմաններն ավելի վատն են, քան նախկինում էին:
Նոր պայմաններով արտաժամյա վարձատրության դրույքաչափը աշխատավարձի 140%-ից իջեցվել է 125%-ի, պայմանագրերից անհետացել են հավելավճարները։ Հարկադիր պարապուրդի ժամանակ ընկերության աշխատակիցներին առաջարկվել է եռամսյա պայմանագիր՝ աշխատավարձի կեսի պահպանումով։
«Նովոստի-Գրուզիա» գործակալության տվյալներով, ցուցարարները պատրաստ են պայմանագրեր կնքել միայն այն դեպքում, եթե գործարանների բացումով վերականգնվեն հին պայմանները։ Նրանք հանդիպում են պահանջում ընկերության գլխավոր տնօրեն Իվանե Մաչավարիանիի և կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։