ԱԺ ամբիոնի մոտ Նիկոլ Փաշինյանը հարցերին պատասխանում է՝ թիկնապահներով շրջապատված
copy image url

ԱԺ ամբիոնի մոտ Նիկոլ Փաշինյանը հարցերին պատասխանում է՝ թիկնապահներով շրջապատված

Ներքին 2 տարի առաջ - 17:29 04-05-2022

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

ԱԺ-ում այսօր կառավարության հետ հարցուպատասխանի օր է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ԱԺ-ում է։ ԱԺ նիստերի դահլիճում են նաև ընդդիմադիր մի խումբ պատգամավորներ։

Հատկանշական է, որ այսօր անգամ ԱԺ ամբիոնի մոտ Նիկոլ Փաշինյանը պատգամավորների հարցերին պատասխանում է՝ շրջապատված թիկնապահներով։

Հիշեցնենք, որ ԱԺ նիստերի դահլիճԻ մուտքերի մոտ արդեն տևական ժամանակ է՝ մետաղորսիչներ են տեղադրված, և անգամ պատգամավորները դահլիճ մուտք գործելիս խստացված ստուգում են անցնում։

Միաժամանակ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ Երևանում անցկացվող հավաքի կազմակերպիչները մտադրված են սադրանքների միջոցով հրահրել հակաօրինական գործողություններ և դրդել հավաքի մասնակիցներին զավթել ԱԺ շենքը։

Այս հայտարարությունից հետո շենքը շրջապատվեց մեծաթիվ ոստիկանական ուժերով։ Նրանք վահաններով, սաղավարտներով պատ են կազմել՝ Փաշինյանին պաշտպանելու համար։

Ամենից շատ դիտված