Պետք է լինի վստահության կառավարություն, ոչ թե ժամանակավոր.  Դանիելյան
copy image url

Պետք է լինի վստահության կառավարություն, ոչ թե ժամանակավոր. Դանիելյան

Ներքին 2 տարի առաջ - 14:05 04-05-2022

Ինչո՞ւ պետք է ստեղծվի Վստահության կառավարություն, այլ ոչ թե Ժամանակավոր կառավարություն և ինչու պետք ստեղծվի հիմա, այլ ոչ թե հայտնի անձի հրաժարականից հետո։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Պետք է ստեղծվի հիմա, որովհետև այդ անձը հրաժարական չի տալու, և այդ կառավարության ստեղծման հիմնական իմաստը նրա հրաժարականին հասնելն է։

1. Երբ կլինի հրաժարական - այն ժամանակ, երբ կառավարման կենտրոնը կտեղափոխվի հրապարակ։

Երկու օրինակ.

- 1988-ին ստեղծված շարժումը դե ֆակտո իշխանությունը վերցրել էր մինչև դե յուրե գործող կառավարության հրաժարականը։ Ժողովուրդ, անգամ պետական մարմինները, հետևում էին հրապարակի իշխանության ցուցումներին, իսկ ոստիկանությունը բանակցություններ էր վարում նրանց հետ։

- 2018-ին նույն պրոցեսն էր ընթանում, ժողովուրդն, ու արդեն ոստիկանությունը, կատարում էին փողոցի «կառավարության» հրահանգները, այսինքն դե ֆակտո իշխանությունն արդեն փոխվել էր։

Եզրակացություն, իշխանափոխությունը սկսվում է այն ժամանակ, երբ փողոցում բաց ու թափանցիկ կերպով ձևավորվում է հրահանգներ տվող մարմին, որին սկսում են ենթարկվել, այսինքն ժողովրդի կողմից ճանաչվում է լեգիտիմ, իսկ ոստիկանությունը սկսում է բանակցել, այսինքն ճանաչում է կառավարման նոր կենտրոնը։

2. Ինչու Վստահության կառավարություն, որովհետև այդ մարմնին, փողոցի կառավարությանը, ժողովուրդը պետք է վստահի ու կատարի հրահանգները։ Այս պահին նման վստահություն կարող են ունենալ ոչ կուսակցականները։ Կուսակցությունները խաղի մեջ կմտնեն, երբ կլինի արտահերթ ընտրություն, իսկ շարժումները հասնում են նպատակին, երբ վերկուսակցական են լինում»։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում