Ի՞նչ նորություն կա հոկտեմբերի 27-ի և մարտի 1-ի գործով. Խաչատրյանը՝ Դավթյանին

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:33 04-05-2022
Աժ-ում մեկնարկել է քառօրյա նստաշրջանը։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացնում է տարեկան զեկույցը։

Պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ իշխանական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը Դավթյանն հարցրեց, թե քանի՞ բարձրաստիճան պաշտոնյաներ կան, ովքեր թաքնվում են քրեական հետապնդումից և խուսափում են պատասխանատվությունից, որին ի պատասխան՝ Դավթյանն ասաց.

«Հոկտեմբերի 27-ի քրեական գործով հրապարակվել է և իմ որոշմամբ բացվել է կազմակերպիչների վերաբերյալ կայացված որոշում և վերաբացվել է քրեական գործի նախաքննությունը։ Թե ովքեր են հետախուզվում, և ում նկատմամբ է հետախուզում իրականացվում, սրա մասին հրապարակային շատ է խոսվել»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված