ՀՀ քաղաքացու հետ չխոսեք երեսին թքելու կամ «ջանդամն» ուղարկելու լեզվով. Ալեքսանյանի «նուրբ զգուշացումը»՝ ընդդիմադիրներին

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:07 03-05-2022
ԱԺ-ում մեկնարկել է քառօրյա նստաշրջանը։ Աժ-ում մտքերի փոխանակության ժամամանակ իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ասաց, որ հիմա ապրում ենք պատմական ժամանակաշրջանում.

«Հասկանո՞ւմ եք, երբ երիտասարդ տարիքում ամենաերիտասարդ դոլարային միլիոնատերը՝ համատեղության կարգով երկրորդ նախագահի որդին, թիկնապահների ու ֆիթնես մարզիչների հետ փողոց է փակում, «Ծովասար» ռեստորանային համալիրի տերը, մեկ-մեկ էլ էս աթոռին նստող Իշխան Սաղաթելյանը, գեներալ Արթուր Վանեցյանը, գեներալ Սեյրան Օհանյանը, գիշերները նստում հանում ու ուսումնասիրում են 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր տևած ելույթների տեքստերը, նստում կարդում են, մեջից բառեր են անգիր անում, դուրս են գալիս ու ասում, որ այս շարժումն անկասելի է՝ իհարկե շատ ավելի վատ տեմպով։ 150-200 հոգանոց հավաքը երկու ռակուրսից լայվ են անում՝ թե դա միաժամանակ երկու երթ է, և ՀՀ-ում տասը, տասնհինգ լրատվական ամենժամյա ռեժիմով լայվ է անում, լուսաբանում է այդ մարդկանց ցույցերը։ Երբ լրագրողը հայտնում է, որ այ, տեսեք, վարորդներն ազդանշանով ողջունում են ընդդիմադիրներին՝ վարորդն այնտեղից ասում է՝ «Նիկո՛լ վարչապետ, Նիկո՛լ թագավոր», էս մարդկանց մնում է մի բան․ անզորությունից՝ ՀՀ քաղաքացիներին, այն քաղաքացիներին, որ վճարում են դահլիճի այս հատվածում էս պահին չգտնվող պատգամավորների աշխատավարձը, ասեն, որ այն քաղաքացիները, ովքեր իրենց չեն միանում, պետք է «ջանդամին» միանան, ուսանողները, ովքեր ևս վճարում են այս դահլիճից բացակա պատգամավորների աշխատավարձերը, ասեն՝ միացեք կամ թքեք։ Կոչ եմ անում ընդդիմադիր պատգամավորներին և շարժման առաջնորդներին՝ ոչ մի պարագայում չմտածել, թե իրենք երբևէ նորից ՀՀ քաղաքացու ու ուսանողի հետ խոսելու են երեսին թքելու կամ «ջանդամն» ուղարկելու լեզվով, ու ես սա դեռ նուրբ եմ զգուշացնում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում