Պատերազմից փախչելու, պետական դավաճանության և պաշտոնյաների չարաշահման դեպքեր են բացահայտվել. գլխավոր դատախազ

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:37 03-05-2022

Աժ-ում քննարկվում է 2021 թվականի դատախազության գործունեության մասին հաղորդում, որի հիմնական զեկուցողը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն է։ Նա իր զեկույցի ընթացքւմ ասաց, որ ներկայացնելու է հանրության ուշադրությանն արժանի մի քանի փատեր, իրենց ձեռքբերումներն ու ձախողումները։

Ըստ դատախազի՝ 2021 թվականի ընթացքում հանրապետությունում հայտնաբերվել է հանցագործության 30 հազար 240 դեպք, որը, ըստ նրա, ավել է նախորդ տարվա համեմատ 14, 3% -ով կամ շուրջ 3777 դեպքով ավել, իսկ թվի աճը պայմանավորված է բացառապես երկու պատճառով՝ միջին ծանրության արարքների քրեականացում և հանցագործությունների պաշտոնական գրանցման բացահայտման աշխատանքների բարելավում։

«Գրանցված հանցագործությունները մեծամասամբ միջին բնույթի հանցագործություններ են, առանձնապես ծանր հանցագործությունները կազմել են 1,2%, իսկ ծանր հանցագործություննները՝14, 7 % տոկոս։ 2021 թվականին ավելացել են սպանության 20 % դեպքեր»։

Դավթյանը նաև անդրադարձավ թմրամիջոցների ապօրինի շրջանառության ներքին ծավալներին. «Նախորդ տարիների համեմատ շրջանառվել են այնպիսի թմրամիջոցներ, ինչպիսին են հերոինը, կոկաինը»։

Գլխավոր դատախազը նաև իր ելույթում նշեց, որ պատերամից փախչելու, պետական դավաճանության և պաշտոնյաների չարաշահման դեպքեր են բացահայտվել։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում