Լավ հիշեք սույն սուբյեկտի դեմքն ու անունը. Վահե Սարգսյան

Ներքին 2 տարի առաջ - 16:19 03-05-2022

Լավ հիշեք սույն սուբյեկտի դեմքն ու անունը՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ Սուրեն Նավոյան։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Yerkir.am-ի խմբագիր Վահե Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սա՛ է այս օրերին, այս ժամերին ապօրինի որոշում կայացնելու և կալանավորելու Գերասիմ Վարդանյանին։

Սա 2018֊ի իշխանափոխության օրերին ունեցած իր քաղաքական ելույթից արված լուսանկար է։ Նա թոշակաժառանգ Շիշ բռնողի կողմից հրավիրվել է բեմ և իր հավատարմության երդումը տվել ապագայի ազգակործան պատուհասին։

Դրանից հետո, բնականաբար, սույն սուբյեկտի պաշտոնը սնկի նման աճ է գրանցել, և նա կարճ ժամանակում քննչական բաժնի հասարակ ավագ քննիչից դարձել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ։

Սուրեն Նավոյանը, փաստորեն, մոլեգին կերպով վարձահատույց է լինում իր կուռքին։

Իսկ թե ինչ է նշանակում դառնալ մեկ դավաճանի քմահաճույքների կատարման բութ գործիք՝ Սուրեն Նավոյան կոչվածը կզգա և կհասկանա շատ շուտով, ընդամենը օրեր անց։

Հ.Գ. Մեկնաբանությունների տեղում կհրապարակեմ նաև սրա «երդմնակալության արարողության»տեսանյութը։

Ամենից շատ դիտված