Հայտնի է՝ որքան մարդ է մասնակցել ընդդիմության այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ
copy image url

Հայտնի է՝ որքան մարդ է մասնակցել ընդդիմության այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ

Ներքին 2 տարի առաջ - 22:44 02-05-2022

Իրազեկ քաղաքացիների միավորումը հաղորդագրություն է տարածել ընդդիմության՝ մայիսի 2-ի հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ․

«Այսօր՝ մայիսի 2-ին, ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը 18:00-ից հանրահավաք էր իրականացնում Երևանի Ֆրանսիայի հրապարակում:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 18:40-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 3800 մարդ:

Հարկ է նշել, որ հանրահավաքի որոշ մասնակիցներ, հավանաբար, տեսանելի չեն՝ ծառերի կամ վրանների տակ գտնվելու պատճառով: Բացի դա, տեղացող անձրևի պատճառով որոշ մասնակիցներ կանգնած են հովանոցներով․ նման դեպքերում առաջնորդվել ենք այն վարկածով, որ յուրաքանչյուր հովանոցի տակ կարող է գտնվել երկուական հոգի:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով»։