Վաղ առավոտյան Երևանի տարբեր հատվածներում ընդդիմության ներկայացուցիչներն ու աջակից քաղաքացիները ճանապարհներ են փակել, իրականացրել անհնազանդության խաղաղ ակցիաներ։
Ժամը 14։00–ի դրությամբ՝ ոստիկանությունը բերման է ենթարկել 244 անձի։
Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով (Ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը):