Մեր կոչն ու հորդորն է ՔՊ-ի պատգամավորներին՝ ապահովել Նիկոլի՝ հնարավորինս անցնցում հեռացումը. Մ. Սողոմոնյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:28 01-05-2022
Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունենում համազգային հանրահավաք, որին մասնակցում են բազմահազար քաղաքացիներ։ Համախմբման անդամները ևս Ազատության հրապարակում են` հանուն հայկական Արցախի և անկախ պետականության։ «5165» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանի խոսքով՝ մայիսի 1-ը հուսավառեց.

«Տեսնում ենք մեր բազմաթիվ հայրենակիցներին այստեղ, նրանք, ովքեր միահամուռ, հաստատակամ ու վճռական եկել են իրենց «ոչ»-ն ասելու Արցախն Ադրբեջանի կազմում լինելու օրակարգին: Այստեղ մարդիկ են, որոնք եկել են Նիկոլ Փաշինյանին ասելու՝ հեռացիր, քանի որ նրա ներկայությունը նշանակում է Արցախը հանձնել Ադրբեջանին, նա բազմիցս դավաճանել է իր իսկ հռչակած հեղափոխության արժեքները, նա ձախողել է բանակցային գործընթացը, նա տապալել է երկրի ղեկավարումը թե՛ ռազմական, թե՛ արտակարգ դրության ժամանակ: Նրա հեռացումն այլևս քննարկման ենթակա չէ, մեր կոչն ու հորդորն է ՔՊ-ի պատգամավորներին, որպեսզի ապահովեն Նիկոլի ու նրա վարչակազմի հնարավորինս անցնցում հեռացումը»:

Մանրամասն՝ տեսանյութում։