Իշխանը շատ փոքր ձուկ է՝ խմբակցության հասցեին նման սպառնալիք հնչեցնելու համար. Արթուր Հովհաննիսյան
copy image url

Իշխանը շատ փոքր ձուկ է՝ խմբակցության հասցեին նման սպառնալիք հնչեցնելու համար. Արթուր Հովհաննիսյան

Ներքին 2 տարի առաջ - 20:11 01-05-2022

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Իշխան Սաղաթելյանի՝ ՔՊ խմբակցությանն ուղղված կոչին՝ գրելով.

«Լսեցի` արագավազ դաշնակը բեմից դիմեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը եւ ինչ-որ վերջին հնարավորության մասին խոսեց։

Արձանագրենք, որ Իշխանը շատ փոքր ձուկ է խմբակցության հասցեին նման սպառնալիք հնչեցնելու համար, եւ այդ կապակցությամբ կառաջարկեմ Իշխանին իր խմբակի հետ նեկայանալ մայիսի 3-ի ԱԺ նիստին եւ առանց ձայնի ու ձեռքերի դողի նույնը կրկնի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների աչքերին նայելով, որպես վերջին հնարավորություն»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի հրապարակում մեկնարկած ընդդիմության հանրահավաքին ելույթ էր ունեցել «Հայաստան» դաշինքի պատգամավոր, Աժ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին