Ֆրանսիայի հրապարակում մեկնարկած ընդդիմության հանրահավաքին «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն ասաց, որ սկսվել է համապետական շաբաթօրյակը, քանի որ մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից.
«Շատերը մեզ հարցնում են՝ բա ե՞րբ ենք մեր նպատակին հասնելու։ Այստեղ հավաքված են արժանապատիվ, հայրենասեր հայ մարդիկ, որոնք ոչ մի խոչընդոտի առաջ չե՛ն կանգնելու․ բա էս մարդիկ կարող ե՞ն իրենց նպատակին չհասնել։ Ասեմ ավելին, մենք արդեն հաղթել ենք, մի հատ նայեք, թե ինչքան ոստիկան են բերել։ Ֆրանսիայի հրապարակը հիմա ավելի լավ է պաշտպանվում, քան մեր երկրի սահմանները։ Ինքն իր կաշվի համար ավելի շատ է անհանգստանում, քան ժողովրդի անվտանգության։ Մենք արդեն հաղթել ենք»։
Հիշեցնենք, որ Հայաստանի 4 բնակավայրերից` Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից և Բաշ Ապարանից մեկնարկած երթերը՝ Արցախի փրկության և իշխանափոխության պահանջով, հասել են Երեւան՝ Ֆրանսիայի հրապարակ: Երթի մասնակիցներին են միացել բազմաթիվ քաղաքացիներ, և 16:00-ին մեկնարկեց մեծ հանրահավաք։
Մանրամասները՝ տեսանյութում