ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության կազմակերպած հանրահավաքին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Թե որ ժամին, թող մնա ընթացքում կտեսնենք», - ասաց նա։
Նշենք, որ Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է ընդդիմության միասնական հանրահավաքը։Վերջին օրերին մայրաքաղաքում չդադարող երթեր են, իսկ այսօր Ֆրանսիայի հրապարակում՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն է իր համակիրներով, 5165 շարժման անդամներն են ու «Ազատագրում» շարժման անդամները, «Հայաստան» դաշինքնն ու ՀՅԴ ներկայացուցիչները։