Հանեք փողոց 687 252 քաղաքացի և ստացեք արտահերթ ընտրություններ․ Վահագն Ալեքսանյան
copy image url

Հանեք փողոց 687 252 քաղաքացի և ստացեք արտահերթ ընտրություններ․ Վահագն Ալեքսանյան

Ներքին 2 տարի առաջ - 22:19 30-04-2022

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը գրառում է կատարել․

«Պատասխանելով տարբեր կողմերից հաճախ տրվող հարցին՝ փոքրիկ քաղաքական լիկբեզ

Եթե ընդդիմությունը կարողանա փողոց հանել 687 252 քաղաքացի, ապա կհաջողի։

Եթե փողոցում կհավաքվի լեգիտիմ իշխանություն ձևավորած, իմա՝ գործող իշխանությանը ձայն տված քաղաքացիների չափ քաղաքացի և մեկ հոգի ավել, այսինքն՝ վերջին ընտրություններում ՔՊ-ին ձայն է տվել 687 251 հոգի, եթե ընդդիմությունը կարողանա փողոց հանել 687 252 հոգի, ապա տրամաբանական կլինի գնալ ընտրությունների։

Սա, պարզ, հստակ տրամաբանություն է․ հանեք փողոց 687 252 քաղաքացի և ստացեք արտահերթ ընտրություններ, թե չէ Քոչարյանի դաշինքին ու ՊՈՒ-ին միասին վերցրած ձայն է տվել 300 000-ից ավելի քաղաքացի, հիմա ամեն անգամ, երբ էս 300 000-ի 5%-ը՝ 15 000 մարդ, դուրս գա փողոց, դա պիտի լեգիտիմ իշխանության հեռացման հարց դառնա՞։ Իհարկե՝ ոչ։

2018-ին հեղափոխությունը կայացավ, քանի որ դրան ամբողջ երկրով մեկ մասնակցում էին միլիոնից ավել քաղաքացիներ, կամ գոնե առնվազն թվով շատ ավելի շատ քաղաքացիներ, քան ՀՀԿ-ի ձայների քանակն էր վերջին ընտրություններում»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված