Լավրովը անեկդոտ է պատմել Էստոնիայում ռուսաֆոբիայի մասին
copy image url

Լավրովը անեկդոտ է պատմել Էստոնիայում ռուսաֆոբիայի մասին

Արտաքին 2 տարի առաջ - 15:41 30-04-2022
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Al Arabiya-ի լրագրողներին անեկդոտ է պատմել՝ պատասխանելով Մոսկվայի հասցեին ՄԱԿ-ի կանոնադրությունը խախտելու մեղադրանքներին՝ Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով։


«Չգիտես ինչու, այս կատակը Էստոնիայի մասին է: Էստոնիայի կենդանաբանական այգին ունի լճակ, որտեղ կոկորդիլոսներ են ապրում։ Մայրը փոքր երեխայի հետ կոկորդիլոսին է դիտում: Կողքին կանգնած են տղաներ, որոնք գարեջուր են խմում։ Հանկարծ երեխան ընկնում է կոկորդիլոսներով լի լճակը: Տղան նետվում է նրա հետևից, փրկում է երեխային և տալիս մորը։ Սա ասում է. «Շատ շնորհակալ եմ, դու այնքան համարձակ էստոնացի ես»: Նա պատասխանում է. Ես էստոնացի չեմ, ռուս եմ»։ Հաջորդ առավոտյան էստոնական թերթերը լույս են տեսնում այսպիսի վերնագրով. «Հարբած ռուսը զրկել է կոկորդիլոսին ճաշից»»,- սրամտել է Լավրովը։

Դրանից հետո արտգործնախարարը հարց է տվել՝ Ռուսաստանին այժմ մեղադրողները հավատո՞ւմ են արդյոք, որ ԱՄՆ-ը իրավացի է եղել Իրաքի, Սիրիայի պատերազմների ժամանակ և Լիբիայի վրա գրոհելիս։

«Այնպիսի հիստերիա, ինչպիսին մենք այսօր տեսնում ենք, չի եղել»,- վստահ է Լավրովը։