Ասպրամ Կրպեյանի գլխավորած երթը հասել է Չարենցավան. վերջնակետը Աբովյանն է

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:05 30-04-2022

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանի Իջեւանից գլխավորած երթը հասել է Չարենցավան: Չարենցավանի ճանապարհին երթի մասնակիցներին ողջունեցին նրանց աջակիցները:

«150 կմ-ից արդեն 130-ը քայլել ենք, այսօր Չարենցավանից պետք է հասնենք Աբովյան: Առանց Արցախ չկա Հայաստան եւ առանց Հայաստան չկա Արցախ»,-ասել է նա իր ֆեյսբուքյան լայվի ժամանակ:

Ճանապարհին մեքենաները ազդանշաներով ողջունում են երթի մասնակիցներին:

Հիշեցնենք, որ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտնել էր ապրիլի 25-ից մեկնարկող ակտիվ պայքարի նոր փուլի մասին, որի շրջանակներում Հայաստանի 4 խորհրդանշական վայրերից երթով շարժվելու են դեպի Երևան։

«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Նազարյանն ու Ասպրամ Կրպեյանը ապրիլի 25-ին մի խումբ իջևանցիների հետ երթով Իջևանից շարժվել են դեպի Երևան։«Դիմադրություն» շարժման երկրորդ խումբը ապրիլի 26-ին, սկսել է իր քայլերթը Տիգրանաշենից։ Այն գլխավորում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Հաջորդ երկու խմբերը շարժվել են դեպի Երեւան Սարդարապատից եւ Բաշ-Ապարանից։

Բոլորը այս խմբերը մայիսի 1-ին կհասնեն Երեւան եւ ընդդիմությունը մեծ հանրահավաք կանցկացնի Երեւանում ժամը 16:00-ին` Ֆրանսիայի հրապարակում:

Ամենից շատ դիտված