Եռաբլուրից դեպի Էջմիածին երթը կմեկնարկի ապրիլի 30-ին
copy image url

Եռաբլուրից դեպի Էջմիածին երթը կմեկնարկի ապրիլի 30-ին

Ներքին 2 տարի առաջ - 18:32 29-04-2022
Վաղը՝ ապրիլի 30-ին՝ ժամը 11․00-ին, Համախմբումը Եռաբլուր պանթեոնից երթով գնալու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ իր հետ տանելով Արցախի մեծ դրոշը։

«Եռաբլուրում հանգչող մեր նահատակներն իրենց կյանքը զոհել են հանուն հայ ժողովրդի հարատևման, հանուն հայկական պետականության պահպանման, հանուն մեր ազգային ինքնության և հոգևոր արժեքների, հանուն Մայր Հայաստանի, հանուն Արցախի։ Այսօր վտանգված է Արցախի գոյությունը, վտանգված է հայոց պետականությունը։ Մենք կարող ենք կանխել այդ սպառնալիքները, եթե համախմբվենք։ Մեր երթը հենց դրան է ուղղված։ Միացի՛ր երթին, բռնի՛ր Արցախի դրոշը, ցու՛յց տուր, որ չես հանդուրժելու Արցախի հանձնումն Ադրբեջանին», - oragir.news-ին հայտնում են 5165 շարժման առաջնորդները։

Ամենից շատ դիտված