Զոհված զինծառայողների ծնողները փակել են փողոցը. լարված իրավիճակ դատախազության մոտ
copy image url

Զոհված զինծառայողների ծնողները փակել են փողոցը. լարված իրավիճակ դատախազության մոտ

Ներքին 2 տարի առաջ - 15:31 29-04-2022
Զոհված զինծառայողների ծնողները փակել են դատախազության մոտ գտնվող փողոցը ու պահանջում են, որ դատախազ Արթուր Դավթյանն իջնի ներքև ու պատասխանի իրենց հարցերին։ Ավելի վաղ նրանք գնացել էին Հատուկ քննչական ծառայություն, որտեղ ասել էին, որ դատախազը գործը չի ուղարկել իրենց։ Այժմ դատախազությունում քննարկվում է գործը ՀՔԾ ուղարկելու հարցը, սակայն ծնողները պահանջում են, որ դատախազությունից պատկան մարմիններն իջնեն ու պատասխանեն իրենց հուզող բոլոր հարցերին։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները և հարազատները շարունակում են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից պահանջել, որ անհապաղ քրեկան գործ հարուցվի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Իսկ Դատախազությունը վերջինիս որպես մեղադրյալ ներգրավվելու միջնորդությունն ուղարկել է հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ այն պետք է քննարկվի հնգօրյա ժամկետում։




Ամենից շատ դիտված