Թուրքիայի նախագահը հինգ տարվա ընթացքում առաջին այցով ժամանել է Սաուդյան Արաբիա
copy image url

Թուրքիայի նախագահը հինգ տարվա ընթացքում առաջին այցով ժամանել է Սաուդյան Արաբիա

Արտաքին 2 տարի առաջ - 09:07 29-04-2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի օրը ժամանել է Սաուդյան Արաբիա՝ 2017թ.-ից ի վեր իր առաջին պաշտոնական այցով։ Ջիդդայի օդանավակայանում Էրդողանին և նրա կնոջը՝ Էմինեին դիմավորել է Մեքքայի էմիր Խալեդ ալ Ֆեյսալը, հաղորդել են Թուրքիայի նախագահի գրասենյակից։
Ըստ Al-Ain պարբերականի, Թուրքիայի ղեկավարի այցը կարող է շրջադարձային լինել տարածաշրջանի երկու ազդեցիկ պետությունների հարաբերություններում, որոնք վերջին տարիներին չափազանց լարված են եղել։ Ըստ մի շարք փորձագետների, վերջին ամիսներին Անկարան մի շարք քայլեր է ձեռնարկել արաբական երկրների հետ «խնդիրները զրոյացնելու» ուղղությամբ՝ նրանց հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով, հատկապես՝ ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի։
Ինքը՝ Էրդողանը, Սաուդյան Արաբիա կատարած այցը Անկարայի և Էր-Ռիադի հարաբերություններում նոր շրջանի սկիզբ է անվանել։ «Մենք անկեղծ ջանքեր ենք գործադրում մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատելու և հակամարտություններին վերջ տալու համար: Մենք կփորձենք մեր հարաբերություններում նոր դարաշրջան սկսել մեր միջև քաղաքական, ռազմական և մշակութային կապերի ընդլայնման առումով»,- լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահը Ջիդդա թռչելուց առաջ։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում