Բայդենը հայտարարել է առաջիկայում Սաուդյան Արաբիա այցելելու մասին
copy image url

Բայդենը հայտարարել է առաջիկայում Սաուդյան Արաբիա այցելելու մասին

Արտաքին 2 տարի առաջ - 14:33 10-07-2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ առաջիկա այցը Սաուդյան Արաբիա անհրաժեշտ է երկրների ուղիղ փոխգործակցության համար՝ Ռուսաստանին դիմակայելու և Չինաստանի հետ մրցակցային պայքարում հաղթելու նպատակով։

«Մեզ անհրաժեշտ է դիմակայել ռուսական ագրեսիային, գրավել լավագույն դիրք՝ Չինաստանի հետ մրցակցությունում հաղթանակի համար, կարևոր տարածաշրջանում աշխատել ավելի մեծ կայունության ուղղությամբ»,- ԱՄՆ նախագահի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքով, Սաուդյան Արաբիան այն երկրներից մեկն է, որը կարող է ազդել նման դիմակայության արդյունքների վրա։ ԱՄՆ առաջնորդը հավելել է, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները աշխատում են ԱՄՆ վարչակազմի հետ՝ ընդլայնելու նավթի մատակարարումները համաշխարհային շուկա և նվազեցնելու դրա գները։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում