Այս իրավիճակում խոսել իշխանության համար մղվող պայքարի մասին առնվազն անբարոյականություն է

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:38 28-04-2022

«Ընդդիմության գործողությունները իշխանության համար պայքար չեն, այստեղ իշխանության համար պայքարելու որևէ քաղաքական մոտիվացիա գոյություն չունի, քանի որ բոլորիս համար ակնհայտ է, որ Արցախի և Հայաստանի իշխանությունը ծայրահեղ ծանր վտանգի մեջ է։ Այս իրավիճակում խոսել իշխանության համար մղվող պայքարի մասին առնվազն անբարոյականություն է։ Իրավիճակը շտկելու հնարավորություն կա, մենք տեսնում ենք դա, մենք դրա մասին ասում ենք, չենք թաքցնում, մենք բազմիցս ասել ենք այդ մասին հրապարակային ձևով, բայց քանի որ նրանց նպատակը Հայաստան պետությունը չեզոքացնելն է, նրանց նպատակը Արցախը վերջնական Ադրբեջանին փոխանցելն է, և լեգիտիմացնելն է այդ գործընթացը, նրանք այդ ճանապարհին պատրաստ են ցանկացածին մեղադրել, մանիպուլիացնել»,- այս մասին այսօր իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Ձեզ գուցե հետաքրքրի