Դերասան և կատակերգու Միխայիլ Գալուստյանը խոսել է հայրենական կինոարտադրության վրա արևմտյան պատժամիջոցների ազդեցության մասին։ Teleprogramma.pro-ի հետ զրույցում նա ընդգծել է, որ նոր իրողությունները կարող են դրական ազդեցություն ունենալ, մասնավորապես մանկական լսարանի համար բարձրորակ կոնտենտ արտադրելու վրա։
«Մենք ակնկալում ենք, որ այս դեպքում «ներմուծման փոխարինումը» մեզ օգուտ կբերի։ Ռուսական շատ քիչ լավ մանկական ֆիլմեր են նկարահանվում»,- ասել է Միխայիլ Գալուստյանը՝ մեկնաբանելով իր մասնակցությամբ նոր «Արտեկ» ֆիլմի թողարկումը։
Գալուստյանի խոսքով, որը նաև հանդես է եկել որպես ֆիլմի պրոդյուսեր, «Արտեկ»-ը պատմում է ժամանակակից երեխաների և նրանց ծնողների հարաբերությունների բարդությունների մասին։ Սյուժեի համաձայն՝ երեխաները ժամանակի մեքենայի օգնությամբ հայտնվում են խորհրդային անցյալում, որն օգնում է նրանց ավելի լավ հասկանալ ավագ սերնդին։