Ո՛չ ԿԲ-ն, ո՛չ էլ Կառավարությունը չպետք է ընկնեն կարճաժամկետ օգուտների հետևից. Արթուր Ստեփանյան
copy image url

Ո՛չ ԿԲ-ն, ո՛չ էլ Կառավարությունը չպետք է ընկնեն կարճաժամկետ օգուտների հետևից. Արթուր Ստեփանյան

Ներքին 2 տարի առաջ - 23:16 30-06-2022
«Մենք մարտ-ապրիլ ամիսների համար հաշվարկել ենք, որ եթե փոխարժեքի արժևորումը տեղի չունենար, 1,2 % հավելյալ գնաճ կարող էր տեղի ունենալ այդ երկու ամիսներին»,- ասաց ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը Հանրայինի եթերում։

Ստեփանյանի խոսքով՝ եթե ավտոմատ կայունանալը չի աշխատում, արդյո՞ք մենք տոլերանտ ենք 15 -20 % գնաճին։

«Այնպես չէ, որ մենք մեր ձեռքերը լվացել ենք, 10,2 % տնտեսական աճն արդեն բավականին շատ է, մենք բալանսավորում ենք, որ և՛ գնաճի և և՛ տնտեսական աճի ցուցանիշները այնպիսի կարճաժամկետ հատվածում միտումներ ունենան, որ մենք կարողանանք ավելի միջին ու երկարաժամկետ հատվածում բոլոր պլյուսները քաղել։ ԿԲ-ն, ոչ էլ Կառավարությունը չպետք է ընկնեն կարճաժամկետ օգուտների հետևից։ Դրա համար էլ առաջարկվում են ծրագրեր։ ԿԲ-ն ոլորտային գործիքներ չունի՝ IT ոլորտ, կառուցապատող, մերը ընդհանուրն է»։

Ամենից շատ դիտված