ՀՀԿ և ՀՅԴ ներկայացուցիչները շարունակում են իրազեկման ակցիաներ իրականացնել մայրաքաղաքի ու հանրապետության տարբեր հատվածներում։ ՀՀԿ-ականները պարզել են Հայաստանի ու Արցախի դրոշները, երգում են «Զարթի՛ր, լաո» երգը և հանրությանը կոչ անում միանալ հանուն Հայաստանի ու Արցախի պայքարին։
Այս պահին փակել են Հաղթանակի կամուրջը, ոստիկանությունը հորդորում է բացել ճանապարհը, ինչին ի պատասխան ակցիայի մասնակիցները վանկարկում են․ «Առանց Նիկոլ Հայաստան»։