Նաիրա Զոհրաբյանն ու մի խումբ երիտասարդներ ընդհատել են «Փյունիկ»-«Նորավանք» խաղը

Ներքին 2 տարի առաջ - 22:10 25-04-2022

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյութը՝ գրելով․ «Քիչ առաջ Հայաստանի ֆուտբոլի առաջնության «Փյունիկ»-«Նորավանք» խաղի ընթացքում Հանրապետականի մի խումբ երիտասարդներ եւ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մարզադաշտ մտան՝ վանկարկելով հականիկոլական կարգախոսներ։

Երիտասարդ հանրապետականներից մեկը Արցախի դրոշով ներխուժեց խաղադաշտ, եւ խաղը մի քանի րոպեով ընդհատվեց։

«Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներին միացան նաեւ խաղի բազմաթիվ հանդիսատեսներ։