Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին ընդունել է ՀՀ նոր դեսպան Արսեն Ավագյանին
copy image url

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին ընդունել է ՀՀ նոր դեսպան Արսեն Ավագյանին

Ներքին 2 տարի առաջ - 21:29 25-04-2022

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին ընդունել է ՀՀ նոր դեսպան Արսեն Ավագյանին հավատարմագրերի հանձնման կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Mehr-ը։

Հանդիպման ընթացքում Ռաիսին հայտարարել է, որ Իրանը միշտ պաշտպանել է ազգային ինքնիշխանության իրավունքը եւ հարգել է այլ երկրների տարածքային ամբողջականությունը։ Նրա խոսքով՝ Իրանն ու Հայաստանը միշտ բարիդրացիության վրա հիմնված բարեկամական հարաբերություններ են պահպանել։ Նա նշել է, որ Իրանը մյուս երկրների շարքում առանձնանում է իր սկզբունքային դիրքորոշմամբ ԱՄՆ-ի եւ հեգեմոն երկրների ագրեսիայի դեմ։

Ամենից շատ դիտված