Երկուշաբթի ԱԴԾ-ն կանխել է հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի դեմ մահափորձը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
Պոտենցիալ հարձակվողները ձերբակալվել են և խոստովանական ցուցմունքներ են տալիս։ Նրանց մոտ հայտնաբերել են Մոլոտովի կոկտեյլներ, 6 ատրճանակ, կտրող գործիք, նռնակ և հազարից ավելի փամփուշտ։
Այս առնչությամբ այսօր մեկնաբանություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Այսօր առավոտյան Անվտանգության դաշնային ծառայության մարմինները կանխարգելել են ահաբեկչական խմբի գործունեությունը, որը հարձակում և սպանություն էր ծրագրում հայտնի ռուս լրագրողներից մեկի նկատմամբ»,- ասել է Պուտինը ՌԴ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում։
Ուժայինների կարծիքով՝ «ահաբեկչական խմբի» հետևում կանգնած են Ուկրաինայի հատուկ ծառայությունները: