Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը գլխավորում է Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը՝ հավաքելով ձայների 55%-ից 58%-ը։ Այս մասին հայտնում է բելգիական LN24 հեռուստաալիքը՝ վկայակոչելով ընտրողների հարցումների արդյունքները։
Իր հերթին ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը 42%-ից 45% է հավաքում։ Հեռուստաալիքի տվյալները հիմնված են ֆրանսիացիների շրջանում «չորս հեղինակավոր սոցհարցումների» վրա, որոնք քվեարկել են տեղական ժամանակով մինչև ժամը 17:00-ը (Երևանիի ժամանակով 19:00-ն):
Համաձայն Ֆրանսիայում գործող օրենսդրության՝ մինչև ընտրությունների ավարտը, ցանկացած հարցման արդյունքների կամ ընտրությունների ընթացքի գնահատման հրապարակումն արգելված է։ Օրինախախտներին սպառնում է 75 հազար եվրոյի չափով տուգանք։